Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարտունիում «Սասնա ծռերի» համակիրն աշխատում է փախցնել ՔՊ-ական մարզպետի ձայները

Մարտունիում «Սասնա ծռերի» համակիրն աշխատում է փախցնել ՔՊ-ական մարզպետի ձայները
30.11.2018 | 00:37

Մարտունու բժշկական կենտրոնը տևական ժամանակ չի կարողանում նոր տնօրեն ընտրել: Նախկինի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, առաջադրվողներն էլ մեկը մյուսի հետևից կտրվում են քննությունից: ԲԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնում է «Սասնա ծռեր» կուսակցության Մարտունու տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը: «Մրցույթի երկրորդ փուլից հետո նա նույնպես կտրվել է՝ խուսափելով սահմանված կարգով բողոքարկելուց: Բայց մի քանի օր անց, երբ նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով իրենց գյուղում է եղել, գյուղացիներին հորդորել է փակել մարզպետի ճանապարհն ու վերջնագիր դնել նրա առաջ՝ կա՛մ Խաչատրյանը կլինի ԲԿ-ի տնօրեն, կա՛մ ավելի ծայրահեղ քայլերի կգնան»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:


Նա հայտնեց նաև, որ հարցը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ Խաչատրյանը «Սասնա ծռերի» համակիր է ու ամեն բան անում է «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային թեկնածու, մարզպետ Սանոսյանից ձայներ փախցնելու համար: «Ժողովրդին հրահրում է, որ մարտունեցիները, Փաշինյանին ձայն տալու փոխարեն, «Սասնա ծռերին» ձայն տան,- ասաց մեր զրուցակիցը։- Դեռևս մինչև հեղափոխությունը Վիգեն Խաչատրյանը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից՝ որոշելով արտերկրում բնակություն հաստատել, բայց թղթաբանության հետ կապված ինչ-որ խնդիրներ են եղել, ու նրա գնալը չի ստացվել: Քանի որ ինքն անձամբ չի կարողացել առաջադրվել, «Սասնա ծռերին» առաջարկել է քրոջ ամուսնու թեկնածությունը: Նրանք էլ չեն մերժել Խաչատրյանին ու վերջինիս փեսա Դավիթ Գալստյանին ներառել են Մարտունու ռեյտինգային ցուցակում»:


«Իրատեսին» հայտնի դարձավ նաև, որ Մարտունիում ու հարակից գյուղերում վերոնշյալ երկու ուժերի միջև այժմ թեժ պայքար է գնում: Մարզպետը ցանկանում է, որ ԲԿ-ի տնօրենի հարցն ընտրություններից հետո խաղաղ պայմաններում լուծվի, իսկ Խաչատրյանն ու իր փեսան էլ բուժհաստատության ղեկավարի ընտրության ձգձգման հարցը որպես մահակ են օգտագործում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ